61 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Պատրիցիա Միլարդեն, որ հայտնի է «Ծովահրեշ» հեռուստասերիալում դատավոր Սիլվիա Կոնտիի դերով՝ գրել է լրագրող Դավիդ Մաջիոն: Դերասանուհին մահացել է Իտալիայի Սան-Կամիլո հիվանդանոցում՝ սրտի կաթվածից: Միլարդեն ծնվել է 1957-ի մարտի 24-ին՝ Ֆրանսիայի Մոն դե Մարսանում: Կինոաշխարհում նորամուտը նշել է 1980-ին: 1990-ին տեղափոխվել է Իտալիա: